Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Հակահարվածի» անդամները ԵՊՀ-ն որպես քաղաքական հարթակ են օգտագործել եւ ոտնահարել ուսանողների կրթության իրավունքը

Նոյեմբեր 23,2012 17:02

Այսօր «Արմատ» ակումբում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ երեկ համալսարանում «Հակահարված» նախաձեռնության անդամների հետ կապված միջադեպին: «Երեկ` ժամը 13:15-ի սահմաններում, բարձրախոսով եւ տեսախցիկներով մի խումբ երիտասարդներ ներխուժեցին պատմության ֆակուլտետ եւ ապօրինի գործողություններ կատարելով` խաթարեցին ֆակուլտետի բնականոն աշխատանքը, ոտնահարեցին ուսանողների կրթության իրավունքը: Նրանք անհարկի աղմուկ էին բարձրացնում, անկարգություններ անում եւ պահանջում իշխանությունների զավթած ռեժիմի տապալում: Ես այդ ժամանակ դասի էի. աղմուկ լսելով` դուրս եկա միջանցք, եւ առհասարակ` ուսանողությունը եւ դասախոսները նույնպես դուրս էին եկել միջանցք: Փորձեցի կարգի հրավիրել անկարգություններ անողներին: Հարցրեցի, թե արդյոք ուսանող են, բայց ինձ պատասխանեցին` «բա դու ինչացու ես»: Պատասխանեցի, որ ֆակուլտետի դեկանն եմ, ինձ ասացին` «պետք էլ չի ասել, թե մենք ով ենք», ու էլի սկսեցին վազվզել միջանցքում եւ գոռալ` «ոտքի կանգնեք»: Որպես դեկան սկսեցի կանչել նրանց, բայց չմոտեցան ու ասացին, թե` «խանգարում ենք, լավ ենք անում»:

Սահմանադրորեն արգելված է բուհում քաղաքական կոչեր անել եւ համալսարանը որպես քաղաքական բեմահարթակ օգտագործել: Համալսարանի ներքին կանոնադրության համաձայն` արգելվում է բուհում քաղաքական ակցիաներ իրականացնել: Համալսարան ներխուժածները նաեւ ծխել են: Ցավում եմ, որ ապատեղեկատվություն տարածվեց, թե ես բռնություն եմ գործադրել նրանց հանդեպ»,- ասաց Մինասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930