Լրահոս
Օրվա լրահոսը

Hürriyet Daily News. «Թուրքիայի միակ հայկական գյուղին սպառնում է կորցնել գյուղի կարգավիճակը»

Նոյեմբեր 23,2012 16:48

Վերջերս ներկայացված օրենքի նախագիծը, ըստ որի կվերաբաժանվեն Թուրքիայի վարչատարածքային սահմանները, իր ազդեցությունը կունենա Թուրքիայում հայերով բնակեցված միակ գյուղի վրա: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Վաքըֆլը (հայ. անունը Վակըֆ) գյուղը, որն ունի 135 բնակիչ, նոր օրենքի համաձայն կկորցնի իր «հատուկ» կարգավիճակը:

Վակըֆի համայնքի ղեկավար Ջեմ Չափարը «Հյուրիեթ»-ի հետ զրույցում ասել է, որ գյուղի գոյությունը կարևոր է և’ նրանց, և’ Թուրքիայի պատկերի համար. «Հույս ունեմ, որ մեր իրավունքները կպաշտպանվեն օրենքով սահմանված կարգով», – ասել է Չափարը` բացատրելով, որ օրինագիծն ընդունելու դեպքում այս գյուղը կմտնի մի այլ վարչական միավորի մեջ` վերածվելով թաղամասի – «Սա նշանակում է, որ Վաքըֆլըն կկորցնի գյուղի կարգավիճակը ու այլևս չի լինի միակ հայկական գյուղը Թուրքիայում: Մենք այդ հարցով դիմել ենք Հաթայի նահանգապետ Ջելալեթթին Լեքեսիզին, ինչպես նաև արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930