«Որպես Հայաստանի քաղաքացի եւ մարդ ակտիվիստ, որը պայքարում է օլիգարխիկ համակարգի դեմ, անկախ նրանից, թե ով կառաջադրվի նախագահական ընտրություններում, բոյկոտում ենք: Մեզ չի հետաքրքրում՝ ինչ են ընտրությունները, ովքեր են առաջադրվում կամ ուր կտանի»,- Aravot.am-ին ասաց
բնապահպան ակտիվիստ Եղյա Ներսիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե պայքարելո՞ւ են նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեմ:
«Անկախ նրանից, թե ով կդնի իր թեկնածությունը՝ չեմ հավատում: Ինչպես նախկինում Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ ընդդիմադիր երկար տարիներ քնելուց հետո, խաղաց, հիմա էլ հնարավոր է իշխանությունները ինչ-որ ընդդիմադիր ուժ ստեղծեն , էլի վերարտադրվեն ու խաղան իրենց խաղը: Բոյկոտում ենք ցանկացած տիպի ընտրություն» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ