Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ցանկանում է հանդիպել արդարադատության նախարարին

Նոյեմբեր 23,2012 16:38

ՀՀ Արդարադատության նախարար, Արդարադատության խորհրդի

փոխնախագահ Հրայր Թովմասյանին

 ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ 012 խցի կալանավոր՝

Տիգրան Սամվելի Առաքելյանից

ԴԻՄՈՒՄ

 

Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քր գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն է, որ Դուք դիմեք արդարադատության խորհրդին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին և Լիլիթ Թադևոսյանին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմելու հարցով:

Կարգավորող օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետով՝ այն է.
/օրինականության կոպիտ խախտում թույլ տալը/ նշածս երեք դատավորները պետք է այլևս դառնան նախկին դատավորներ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանի կողմից մեր բողոքը ընդունվել էր վարույթ և պետք է այն քննվեր վերաքննության կարգով:

2. Առհասարակ որևէ քննություն չի իրականացրել վերադաս դատարանը:

3. Մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

4. Զրկված ենք եղել պաշտպանական ճառի իրավունքից:

5. Զրկված ենք եղել վերջին խոսքի իրավունքից:

6. Նշածս ապօրինությունները թույլ են տրվել բացահայտ, ներկա են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ոչինչ այլևս չեմ ավելացնում, քանի որ վստահ եմ, Դուք ինձնից ավելի լավ գիտեք կատարվածի մանրամասները:

Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով և, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ և քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները:

Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930