Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համակարգչային խաղերը կարող են դառնալ ագրեսիայի պատճառ

Նոյեմբեր 23,2012 16:22

Թեեւ Ասլանյանները մի քանի տարի է, ինչ տանն ունեն անձնական օգտագործման համակարգիչ, այնուամենայնիվ, այն հասցրել է բազմաթիվ կոնֆլիկտների առիթ դառնալ:

Նրանց 12-ամյա որդին` Վահանը, դասերից տուն վերադառնալով, անմիջապես նստում է համակարգչի դիմաց ու տարվում տարաբնույթ խաղերով:

«Չենք կարողանում կտրել դրանից, արդեն տեսողությունն էլ է վատացել, չգիտենք ինչ անենք: Մի փոքր ժամանակով վեր է կենում առջեւից, հաց ուտում, դասերը սովորում, ու նորից նստում »,-ասում է Վահանի մայրը` Արմինե Ասլանյանը:

Ծնողները որոշել են սահմանափակումներ դնել որդու` համակարգչի առաջ նստելու ժամանակի մեջ` հույս ունենալով, որ դրական տեղաշարժեր կնկատվեն:

«Որոշել ենք այն միացնել միայն շաբաթը երկու օր` մի քանի ժամով, թե չէ եթե այսպես շարունակվի, տղայիս առողջությունն ու գիտելիքներն են տուժելու . արդեն իսկ հետ է մնում դասերից, լարվածություն կա մոտը, շուտ է նյարդայնանում »,-ասում է մայրը:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի համոզմամբ, համակարգչային խաղերը բացասաբար են ազդում երեխայի թե մտավոր, թե ֆիզիկական զարգացման վրա:

«Առաջին հերթին, բնականաբար, երեխաների մոտ փոքր տարիքում առաջացնում են վախեր, նեւրոզներ, միջին տարիքում` ագրեսիվություն: Բարձր տարիքում երկուսը գումարվում է իրար»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է նա:

«Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Արծվի Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում նշում է, որ խաղերի բացասական ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է ամեն մի խաղ առանձին դիտարկել:

«Խաղը պետք է առանձին դիտարկել, յուրաքանչյուր խաղ ունի իր ծրագրավորումը, բարոյականությունը, խաղեր կան, որ ունեն հոգեբանական ազդեցություն, խաղեր կան`դաստիարակչական, որոշ խաղեր էլ ագրեսիվացնում են, կան, որ ինչ-որ պահանջմունքներ են բավարարում»:

Ըստ նրա`այս իրավիճակում ոչ միայն ընտանիքը պետք է վերահսկի, թե երեխան ինչ խաղ է խաղում, այլեւ անհրաժեշտ է հստակ չափանիշներ դնել` որոշելու այն թույլատրելի սահմանը, որի ընթացքում երեխան կկարողանա օգտվել համակարգչից:

«Վերահսկողը ընտանիքն է: Թեեւ յուրաքանչյուրի վրա համակարգիչը տարբեր կերպ է ազդում, այնուամենայնիվ, եթե երեխան օրվա մեծ մասը խաղում է, ապա դա վարքային շեղում է, կանխարգելել է պետք, հետեւանքներն էլ կարող են հանգեցնել մոլուցքի, ագրեսիայի»,-եզրափակում է նա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930