17-25 տարեկան հայերը կարող են մասնակցել թվային դարաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունը թեմայով կարճամետրաժ ֆիլմերի (3 րոպեանոց) մրցույթին` մինչև դեկտեմբերի 5-ը իրենց դիմումներն ուղարկելով ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն (ՄԱԿ ՀՏՎ): Հայտնում է Եվրամիության Հարևանության ծրագրի պաշտոնական կայքէջը:
Մրցույթը կազմակերպել են ՄԱԿ ՀՏՎ-ն, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ԵԱՀԿ ու Եվրախորհրդի երևանյան գրասենյակները և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Կարդացեք նաև
Մրցույթի նպատակն է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին նպաստելը և երիտասարդությանը թվային դարաշրջանում մարդու իրավունքների մասին իրազեկելը:
Մրցանակները կլինեն երկու կատեգորիայի` ժյուրիի մրցանակ, որը կտրվի կազմակերպիչների կողմից և հանդիսատեսի մրցանակ` կտրվի Յութուբում ամենաշատ ձայներ հավաքածին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ