Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի ավագանին չեղյալ է համարել իր կայացրած որոշումները

Նոյեմբեր 23,2012 16:03

Նոյեմբերի 20-ին կայացել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագանու նիստ, որը չեղյալ է համարել Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող մանկական խաղահրապարակի տարածքը 13 հոգուն օտարելու եւ Դավիթ-Բեկ փողոցի 50 հասցեում գտնվող մայթի 60 քառակուսի մետր տարածքը 50 տարով, կառուցապատման իրավունքով, տարեկան 60 հազար դրամ վարձավճարով հատկացնելու որոշումները:

Մայթի 60 քառակուսի մետրը հատկացվել է 3 անձանց անուններով՝ յուրաքանչյուրին 20-ական քառակուսի մետր, սակայն տնօրինվել է նրանցից մեկի՝ Բերդի բնակիչ Սերյոժա Դանիելյանի կողմից:

«Առավոտը» նախկինում տեղեկացրել է, որ 2012թ. հունվարի 30-ին Բերդ համայնքի ավագանին նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանի առաջարկով հավանություն է տվել քաղաքի մանկական խաղահրապարակի տարածքի օտարմանը, այդ որոշումը հարուցել էր բնակիչների դժգոհությունը: Ուշագրավ է, որ մանկական խաղահրապարակի եւ փողոցի մայթի տարածքի հատկացման որոշումներն ընդունվել են ավագանու ներկայիս կազմի կողմից:

Նիստում ավագանու անդամները հայտարարել են, թե իրենք տեղյակ չեն եղել իրենց կայացրած որոշումներից:

2012թ. սեպտեմբերի 23-ին Բերդում կայացած ընտրությունների արդյունքում փոխվեց համայնքի ղեկավարը, քաղաքապետ ընտրվեց Հարություն Մանուչարյանը:

Այս տարի Բերդում ավագանու ընտրություններ տեղի չեն ունեցել, դրանք կկայանան հաջորդ տարվա աշնանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930