Արդեն 160 օր շարունակվում է Գարեգին Նժդեհի եղբոր դուստր Էմմա Սահակյանի նստացույցը նախագահական շենքի դիմաց:
Ինչպես արդեն կրկնում է հինգ ամիս շարունակ, ինքը խաբեության զոհ է դարձել, որի հետևանքով կորցրել է բնակարանը և դարձել անօթևան. «Այս 160 օրերից 21 օրը հացադուլ եմ արել, օր ու գիշեր այստեղ եմ, ոչ մի տեղ չունեմ գնալու, բայց ոչ մի արդյունք չկա»:
Էմմա Սահակյանը ասում է, որ այս օրերի ընթացքում ոչ մի պաշտոնյա չի մոտեցել իրեն ու չի հարցրել իր նստացույցի պատճառների մասին, թեև նա բազմիցս նամակներ է ուղարկել և ՀՀ վարչապետին և երկրի նախագահին:
Անցած օրը, իր բառերով, փորձել է կտրել Սերժ Սարգսյանի մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանները բավական կոպիտ կերպով մի կողմ են հրել նրան:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ