Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անպատժելիության անձեռնմխելիության սկզբունքն է գործում

Նոյեմբեր 23,2012 15:13

Այս տարի 43 մահացության դեպք է գրանցվել Զինված ուժերում, որից 12-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Այսօր «Անպատժելիության համակարգային դրսեւորումները եւ դրանց ազդեցություններն իրավունքի գերակայության վրա Հայաստանում» քննարկման ժամանակ ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. « Եթե նախորդ ժամանակներում տարանջատում  էինք հրադադարի ռեժիմի հետեւանքով մահացության դեպքերը մնացած դժբախտ պատահարներից, ուրեմն ասեմ, կարծում եմ, մենք մեթոդական սխալ ենք թույլ տվել. Այդ դեպքերն էլ  պետք է արժանան քննության, արդյոք ապահովվե՞լ են անվտանգության պատշաճ կանոնները: Այն քրեական գործերով, որոնց հետեւում ենք, հրամանատարության պատասխանատվությունը  հանգամանքների ստեղծման մեջ, որը հանգեցրել է ողբերգական արդյունքների,  անդրադարձ չկա: Լավագույն դեպքում ծառայողական քննության ընթացքում թերություններ են հայտնաբերվում,  նկատողություն են տալիս կամ տեղափոխում այլ պաշտոնի»:

Նա , որպես անպատժելիության օրինակ բերեց նաեւ քրեակատաողական հիմնարկներում արձանագրվող մահացության դեպքերը. «Մահացության  դեպքերով քննություններ չեն կատարվում, քրեական գործեր չեն բացվում: Քրեակատարողական  համակարգի ֆինանսավորումը պետութան կողմից պայմանավորված չէ իրական կարիքների գնահատականի հիման վրա: Մահացության դեպքերի մեծ մասը առողջական խնդիրների հետեւանքով են , բայց բժշկական ծառայությունների համար հատկացված բյուջեի տողերը մի տոկոսի էլ չեն հասնում: Հարազատներն էլ չեն համարձակվում բողոքարկել»:

Պարոն Սաքունցը դժգոհեց նաեւ դատական համակարգի անկախությունից. «Մտահոգիչ է դատական իշխանության անկախության բացակայությունը: Դատարանը հանդես է գալիս պաշտոնյաների կողմից, հանցագործությունները կոծկողի նոտարական վավերացնողի դերում: Հայաստանում կա անպատժելիության անձեռնմխելիության սկզբունքը, եթե որեւէ մեկը կպնի այդ անպատժելիությանը՝ ուրեմն խախտում է սկզբունքը: Որոնք խախտում են այդ սկզբունքը հենց իրենց ներսում՝ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: Ովքե՞ր են այդ խախտողները՝  իրենց հետ չհամաձայնեցված  կոռուպցիոն գործողություններ կատարողները, քաղաքական գործիչները եւ մենք՝ գրանտակերներս, որի վերաբերյալ այսօր հաշվետվություն եմ տալիս»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930