Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ «Հայաստան համահայկական ուղի» գրքի շնորհանդեսը

Նոյեմբեր 23,2012 14:40

«Գրելու ընթացքում կարծում էի, որ հայերը կուրախանան, եւ հենց այդպես էլ եղավ: Գրքի ստեղծման ժամանակ ոգեւորվել եմ Նարեկացիով, ով ինձ համար դարձել է սուրբ մարդ: Կարծում եմ ոչ մի բան բաց չեմ թողել»,-այսօր «Հայաստան համահայկական ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի հեղինակ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Ռաֆայել Զինուրովը:

Ըստ հեղինակի՝ հայոց պատմությունը խորագույն դրամա եւ ողբերգություն է, հայերը ապրել են շատ դժվարություններ, որը ֆենոմեն է համաշխարհային պատմության մեջ: Ժողովուրդը անցել է խորդուբորդ ճանապարհ, բայց պահպանել է հավատն ու լեզուն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ իրականության մեջ տեղի է ունենում աննախադեպ միջոցառում. «Գրքում հետաքրքիր բացահայտումներ, հստակ ազդակներ եւ ցեղասպանության հետ կապված տվյալներ կան՝ օտարի աչքերով տեսած ու գրված: Չպետք է մոռանալ գրքի քաղաքական կողմի մասին, քանի որ գրքի հեղինակը Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալն է»:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը շնորհանդեսը առանձնացնում է նրանով, որ Հայոց պատմությանը անդրադարձել է գործող քաղաքական գործիչը. «Հայոց պատմության իմացությամբ այսօրվա դերակատարություն ունեցող քաղաքական գործիչը կարողանում է ընկալել այն քաղաքական խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի առջեւ: Ներկայումս զարգացվում են հարաբերությունները Բաշկիրիայի եւ Հայաստանի միջեւ, այսինքն, այս ամենը բերում է քաղաքական լուրջ գործընթացների»:

«Հայաստան համահայկական ուղի» գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորը հասնում է մինչեւ հայոց գրերի գյուտը: Ներկայումս ընթացքի մեջ են երկրորդ եւ երրորդ հատորների տպագրման աշխատանքները:

Գրքի մոսկովյան շնորհանդեսը, 2011 թ. ապրիլին, տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930