Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն խուճապի չի մատնվում

Նոյեմբեր 23,2012 13:49

«Դա ԲՀԿ առաջնորդի եւ իր ղեկավարած քաղաքական ուժի խնդիրն է՝ ի՞նչ որոշում ունեն, ինչպիսի՞ պայմաններում եւ երբ հայտարարել դրա մասին»,- «Առավոտի» հարցին՝ նախորդ օրը ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ իր մեջ արդեն որոշում կայացրել է. ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է հապաղում դա բարձրաձայնել, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մեր հարցին՝ եթե Ծառուկյանը հայտարարի, որ առաջադրելու է իր թեկնածությունը, ՀՀԿ-ում շա՞տ խուճապի կմատնվեն, Շարմազանովն ասաց. «Անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը կառաջադրվի, թե ոչ, անկախ թեկնածուների առատությունից, ՀՀԿ-ն մնում է այն կարծիքին, որ գործող նախագահը հավասար հնարավորություններ ունեցող այլընտրանքային մրցակից չունի, եւ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Իսկ ՀՀԿ-ն երբեք խուճապի չի մատնվում, որովհետեւ գնում է շիտակ ճանապարհով»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել