Թուրքական CNN Turk հեռուստաընկերությունը պատժվել է ուղիղ եթերում Թուրիքիայում բնակվող հայազգի լեզվաբան, «Թարաֆ» պարբերականի լրագրող Սևան Նշանյանի արած հայտարարությունների պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը:
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմինը որոշում է կայացրել պատժել թուրքական հեռուստաընկերությանն այն բանի համար, որ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրընկալված հայազգի լրագրողը, խոսելով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի մասին, քննադատել է Մուհամմեդ մարգարեին, մինչդեռ հաղորդավարը չի ընդհատել նրան և թույլ է տվել շարունակել:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` հաղորդումից հետո հեռուստադիտողներից շատերն իրենց բողոքի նամակն են հղել Ռադիոյի և հեռուստաընկերության վերահսկիչ մարմին, որն էլ դիտելով հաղորդման տեսագրությունը, որոշում է կայացրել պատժել հեռուստաընկերությանը: