Այսօր «Սլաք» ակումբում լրագրողները խնդրեցին մեկնաբանել նախընտրական այս շրջանում նախագահի հնարավոր թեկնածուների լռությունը: ԲՀԿ նախագահն ասում է, որ որոշել է, բայց չի հրապարակում, ՀԱԿ առաջնորդը դեռ սպասում է եւ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարություն արել:
ՀԴԿ առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին առանձնացնեմ, մյուսները դեռ առեւտրի մակարդակի են: Քաղաքական առեւտուր է գնում, թե ապագա ինչ դիվիդենտներ կարող են ակնկալել: Հավատալ, որ մյուս թեկնածուները գալիս են ինչ-որ փոփոխություներ կատարելու՝ շատ դժվար է: Անգամ երազումս չեմ պատկերացնում, չեմ տեսնում այդ մարդանց, որոնք պիտի գան ու անեն այն, ինչ անհրաժեշտ է ժողովրդին: Մինչեւ այսօր եղել են չգիտեմ ինչ, հիմա՝ սպիտակ ու ոնց որ ռուսներն են ասում՝ ճերմակ եւ պուշիստի: Չի լինում այդպիսի կերպարանափոխություն: Ես պատահական չեմ ասում, որ բոլորը մի բոստանից են: Ինչքան էլ իրենք ներկայացնեն, որ իրենք բարեգործ են, չգիտեմ ինչ են: Այդ բարեգործության հատիկները, եթե անգամ մարդկանց հասնում են, իրենց հասնում է 99%-ը»:
Հարցին՝ Դուք առեւտրին չե՞ք մասնակցում, նա պատասխանեց, որ եթե 20 տարվա մեջ ինքը կամ իր կուսակցությունը մասնակցել է, փաստեր ունենք՝ ասենք. «Եթե առեւտրի մասնակցած լինեի՝ ես այսօր պատգամավոր կլինեի որոշ այլ կուսակցությունների եւ ղեկավարների նման»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ