Այսօր «Սլաք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցին, թե ո՞ր տեսակետն է կուսակցությունում գերիշխում՝ խորհրդարանական կառավարման համար ԲՀԿ- ի առաջարկի, կոնսուլտացիաների հետ կապված՝ ԲՀԿ-ի անեղծությանը հավատո՞ւմ են, թե՞ ոչ, պահանջո՞ւմ են, որ լինի Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը, պատասխանեց. «Ժառանգությունում ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա: Տարբեր հարցերի շուրջ տարակարծություն «Ժառանգությունում» եղել է իր սկզբնավորման օրվանից: Մեզ մոտ միշտ ողջունվել է կարծիքների այլընտրանքը, բազմազանությունը, դրանց բախումները: Որեւէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է, թե ում է հավատում «Ժառանգությունը»՝ հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ այն օրակարգին, որ մենք առաջ ենք քաշել: ԲՀԿ-ին հավատալու-չհավատալու խնդիր չկա, ընդամենը կոնսուլտացիաներ են: Տեսել ենք ստորագրությունները թղթի վրա, այստեղ նույնիսկ քննարկելու նյութ էլ չկա: Մենք չենք գնում որեւէ կուսակցության հետ միասնական թեկնածուի, ինչ-որ միասնական ծրագիր ներկայացնելու, որ ստորագրություններ լինեն: Ընդամենը հանդիպման մասին է խոսքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ