Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է, գործատուները չեն աջակցում ֆիլմարտադրությանը»

Նոյեմբեր 23,2012 12:50

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում մեկնարկեց Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում կազմակերպված «Կինոյի մասին» օրենքի և Հայաստանում կինոյի զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը հայտնեց, որ մեդիա ոլորտում աշխատող «Ինտերնյուսը» առավել լայն շրջանակներում է դիտում մեդիա հասկացությունը.. «Երկար տարիներ աշխատել ենք նաեւ ֆիլմերի ոլորտում: Ծրագրեր ենք անցկացնում CAUCADO-ն իրականացնող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ, որը հայտնի է որպես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպություն: Ծրագրի նպատակն է` հանրությանը ճանաչելի դարձնել վավերագրական ֆիլմերը, նպաստել ֆիլմարտադրությանը: Ծրագիրը գործում է Հայաստանի, Վրաստանի եւ մասամբ` Ադրբեջանի համար»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը փաստեց, որ «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Հայաստանում կինոարտադրությունը հաճախ դժվար է ընթանում եւ բախվում արհեստականորեն ստեղծված խնդիրների, որոնք կարող էին լուծելի լինել համապատասխան օրենքի առկայության դեպքում: Օրինակ, համատեղ ֆիլմ նկարահանելու ժամանակ հինգ տուփ ժապավենը մաքսազերծելու համար տասը օր պահանջվեց: Դժվարություններ են առաջանում նաև այն ժամանակ, երբ դրսից նկարահանող խումբ է գալիս: «Կինոյի մասին» օրենք ունենալը կհստակեցնի հարկային-մաքսային արտոնությունները, ինչպես նաեւ` ֆինանսավորող ֆոնդեր ունենալու հանգամանքը, որովհետեւ այլ ֆինանսավորման միջոցներ էլ են պետք: Հայաստանի գործատուները չեն ֆինանսավորում ֆիլմարտադրությունը»:

Պարոն Գեւորգյանը հավելեց, որ տարիներ շարունակ փորձ է արվել «Կինոյի մասին» օրենքի ընդունումն իրագործել, բայց չի հաջողվել. «Մենք պատրաստել են «Կինոյի մասին» օրենսդրական փաստաթուղթ, որը չուղարկեցինք կառավարություն, քանի որ նախագիծը հստակեցման եւ ամրագրման կարիք ունի, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Վրաստանի Ազգային կինոկենտրոնի տարածման եւ արտահանման բաժնի ղեկավար Դավիդ Վաշաձեն, ով ներկայացրեց վրացական կինոյի պատմությունն ու զարգացումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930