Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ էր Հրայր Թովմասյանը մատ պարզել օմբուդսմենի վրա

Նոյեմբեր 23,2012 12:35

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի քննադատության թիրախում վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է: Օմբուդսմենը անընդհատ քննադատում է Հ. Թովմասյանի ղեկավարած ոլորտում տեղի ունեցող գործընթացները:

Թերևս Թովմասյան-Անդրեասյան հակամարտության վկայությունն է երեկ PanAmenian.net-ի՝ կառավարության նիստի ընթացքում կատարած ֆոտոշարքում տեղ գտած այն լուսանկարը, որում արդարադատության նախարարը մատ է պարզել օմբուդսմենի հետ զրույցում:

Aravot.am-ը Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ էր բորբոքվել նախարարը, իրենք հարաբերություննե՞ր էին պարզում: Օմբուդմսնեը պատասխանեց. «Եթե Դուք նկատի ունեք, որ նախարարն ինձ սպառնում էր, կամ անձնական հարաբերություններ ճշտում, կարող եմ հավաստիացնել, որ նման բան չկա: Ամեն մեկն ինքը կարող է բացատրել իր զգացմունքների արտահայտումը»:

Իսկ թե ի՞նչ էին քննարկում Հ. Թովմասյանի հետ, Կ. Անդրեասյանը բացեց որոշ փակագծեր. «Կարող եմ ասել, որ ես Հրայր Թովմասյանի հետ քննարկում էի կոնկրետ խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված: Իսկ թե ինչու էր նախարարը էմոցիոնալ, չեմ կարող ասել: Դա գործնական քննարկում էր: Հայտարարում եմ, որ որևէ պետական պաշտոնյայի կամ մարդու հետ այս երկրում ես անձնական խնդիր չունեմ: Հենց ունենայի, այլևս չէի կարող լինել մարդու իրավունքների պաշտպան, քանի որ բոլոր մարդիկ, այդ թվում նաև նախարարները, մի օր կարող են ունենալ իմ պաշտպանության կարիքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930