Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնակարգ կրթությամբ արտաշատցի Նոնո մականունավորը Խոսրովի արգելոցի տնօրե՞ն

Նոյեմբեր 23,2012 12:32

Բնապահպան ակտիվիստները պահանջում են Խոսրովի արգելոց ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր նախատեսված մրցույթը չեղյալ հայտարարել:  Այսօր ասուլիսի ժամանակ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը պատմեց, որ հոկտեմբերի 17-ին հայտարարված մրցույթի մասնակիցների անունները նոյմեբերի 7-ի դրությամբ ներկայացված չեն եղել: «Երբ պահանջեցինք  ցանկը, բնապահպանության փոխնախարար Խաչիկ Գալստյանն ասաց, որ , ամենայն հավանականությամբ, չեղյալ է հայտարարվելու մրցույթը, որովհետեւ դեռ մեկ թեկնածու կա, բայց  2 օր անց նախարարության պաշտոնական կայքէջում մրցույթի հայտարարության տակ երեք դիմորդների տվյալներ հրապարակվեցին:  Զանգում ենք փոխնախարարին, կրկին նա ասում է, որ,  ամենայն հավանականությամբ,  չեղյալ կհայտարարվի, որովհետեւ երեք թեկնածուների փաստաթղթերն էլ չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին»,-ասաց Մերի Խաչատրյանը:

Ակտիվիստների  տվյալներով` դիմորդներից մեկը Արտաշատ համայնքի ավագանու անդամ, Նոնո մականունով Գաբրիել Պողոսյանն է, որը միջնակարգ կրթություն ունի:

Ակտիվիստ Աննա Շահնազարյանն էլ ասաց, որ երեք թեկնածուներից մեկը ինքնբացարկ է ներկայացրել, բայց նրա ինքնաբացարկի մասին կայքում չի ներկայացվել: Նա ասաց, որ իրենք դիմել էին նախարարություն՝ մրցույթի ժամկետները երկարաձգելու համար, որ կարողանան իրենց թեկնածուների փաստաթղթերը ներկայացնել, բայց ժամկետները չեն երկարաձգվել ու իրենք զրկվել են իրենց թեկնածուներին ներկայացնելու հնարավորությունից: Մ. Խաչատրյանն էլ հավելեց,  որ փոխնախարարը հորդորել է խախտել օրենքը,  ասել է` ոչինչ, դուք մինչեւ նոյեմբերի 12-ն էլ կարող եք ներկայացնել ձեր թեկնածուների փաստաթղթերը, մինչդեռ դիմումների վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն էր:

Ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ հավելեց. «Նախարարությունն  ապացուցում է, որ ոչինչ չեն անում: Այդքան փողեր  է գալիս Խոսրով, մտնում ես Խոսրով, տեսնում ես ոչ մի գումար չի ծախսվել: Երկու հատ վիլիս են առել,  երեք  հատ չորացած ձի կա այնտեղ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930