Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «ԲՀԿ-ն փնտրտուքների մեջ է»

Նոյեմբեր 23,2012 12:17

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը առաջադրվի, ՀՀԿ-ի մարտավարությունը կփոխվի՞, թե՞ ցանկացած թեկնածու մրցակցելու է երկրորդ տեղի համար, այդ թվում եւ Ծառուկյանը, քանի որ, ինչպես հայտարարել եք, Սերժ Սարգսյանը չունի մրցակից: Նա պատասխանեց. «Մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն, ունենալով մեծ քաղաքական փորձ, բոլոր հիմնախնդիրների լուծման ակումնքներում լինելով եւ առաջնորդվելով ՀՀ ազգայինն եւ պետական շահերով, երկրորդ անգամ եւս արժանալու է ՀՀ քաղաքացիների բարձր վստահությանը»:

Անդրադառնալով ԲՀԿ-ին` նա ասաց, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ընտրություններից առաջ փորձում է իր դերը հստակեցնել: Կուսակցություններ կան, որոնք դաշինք են կազմում, կուսակցություններ կան, որոնք որոշում են ինքնուրույն իրենց դերակատարությունն ունենալ. «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն այդ փնտրտուքների, կողմնորոշումների մեջ է: Այն լուրերին, որ իրենք ունենալու են իրենց թեկնածուն, նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ կարծում եմ, որ դրանով ԲՀԿ-ն փորձելու է իր կուսակցության  դերակատարությունները հաջորդ հինգ տարիներին ինչ-որ կերպ կարեւորել: Մեր թեկնածուի հաղթանակին ես ուղղակի չեմ կասկածում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930