Ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը համաշխարհային շախմատի երկու առաջատարներին համեմատել է մոլորակի երկու լավագույն ֆուտբոլիստների հետ: «Ներկայումս առանձնանում են նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ հայաստանցի Լեւոն Արոնյանը: Այսպես, Արոնյանը՝ Մեսսին է, Կարլսենը՝ Ռոնալդուն: Հարցնում եք նրանց ոճերի մասի՞ն. սա հենց այսպիսի համեմատություն անելու լավագույն դեպքն է», – Կարյակինի խոսքերը մեջբերում է chess-news.ru-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ