Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմ են օդանավակայանի շահագործմանը

Նոյեմբեր 23,2012 11:52

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ կրկին որոշակի ակտիվություն է նկատվում։ Տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երեկ Ստեփանակերտում նրանք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ քննարկել մոտ մեկ ամիս առաջ Փարիզում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հնչեցված նոր գաղափարները։ Այսօր նրանք այդ թեման կքննարկեն Երեւանում, իսկ երկուշաբթի օրը՝ Բաքվում։

Ճիշտ է, համանախագահները երեկ հրաժարվել են մանրամասնել, թե կոնկրետ ինչ գաղափարների մասին է խոսքը։ Սակայն, ինչպես ենթադրում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, համանախագահները որոշել են ժամանակավորապես մի կողմ դնել Մադրիդյան սկզբունքները։ Իսկ նրանց ակնարկած նոր գաղափարները ենթադրում են քննարկումներ ընդհանրական համաձայնագրի շուրջ, այդ նպատակով ներկայում փորձ է արվում առաջին պլան բերել կոնկրետ հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի մոտ կա հստակ համաձայնություն։ Եվ միայն կոնկրետ հարցերի շուրջ կոնկրետ քայլեր անելուց հետո կողմերը կկարողանան վերադառնալ հակամարտության կարգավորման սկզբունքներին։ Ըստ մեր աղբյուրների՝ համանախագահների այս այցը ենթադրում է առաջին հերթին այդ կետերի ճշգրտում։

Բացի այդ, նրանք ծրագրում են կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Ենթադրվում է, որ այն տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում։ Հատկանշական է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում փորձում է ներգրավվել Ֆրանսիան, մասնավորապես՝ նախագահ Օլանդը։

Եթե մինչեւ վերջերս Սարգսյան-Ալիեւ հանդիպումները տեղի էին ունենում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակտիվ ջանքերով, հիմա չի բացառվում, որ նախաձեռնությունը վերցնի Օլանդը։ Մանավանդ որ նա ակտիվություն է դրսեւորում Մերձավոր Արեւելքի խնդիրների շուրջ, եւ այս համատեքստում նաեւ Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը խառնվելը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում։ Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ վերջերս Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Փարիզում եւ հանդիպել է Օլանդի հետ։ Այս ամենին զուգահեռ նաեւ նկատենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադարձել է ձեռնունայն, ըստ շրջանառվող լուրերի՝ նրան այդպես էլ չի հաջողվել ռուսական կողմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ինչպես ներքաղաքական, այնպես էլ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ։ Այնպես որ, իրավիճակը կարծես թե գնալով ավելի է բարդանում։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շնորհիվ գործընթացը մտել է փակուղի։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է անեն ամեն ինչ՝ պահպանելու բանակցային գործընթացը։ Ուրիշ այլ քայլ կլինի զուտ տեսական, որը կարող է վնաս հասցնել ու խոչընդոտել բանակցային գործընթացին։ Հիմա պետք է պահել այն, ինչ կա՝ խաղաղություն եւ կայունություն։ Սա է միակ խնդիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պայմաններում ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում որեւէ բեկում ակնկալելը շատ վաղաժամ է։

Летчик? Иногда.

Вообще то я эндокринолог

Ստեփանակերտում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը մեկ ուշագրավ հայտարարություն է արել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ։ Նրանք դիվանագիտական լեզվով պարզապես անցանկալի են համարել դրա շահագործումը։ Ընդ որում, այս ակնարկն արվում է այն բանից հետո, երբ ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին, թե օդանավակայանը պատրաստ է շահագործման։ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Իգոր Պոպովն ասել է. «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ։ Միեւնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։ Հասկանալի է՝ այս հայտարարությունները ըստ էության, հայկական կողմի դեմ են, քանի որ օդանավակայանն արդեն ստացել է պաշտոնական հավաստագիր։ Բացի այդ, մինչեւ հիմա օդանավակայանի հնարավոր շահագործման վերաբերյալ ադրբեջանական սպառնալիքները համարվում էին որպես ագրեսիայի դրսեւորում։ Այնինչ, համանախագահները կարծես թե այլ տեսակետ ունեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930