Նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՕ 378 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1969 թ. ծնված Ասյա Բախշյանը տեղում մահացել է: Վարորդ` 1966 թ. ծնված Լյուդվիգ Ավետիսյանը, ուղևորներ՝ 1990 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը և 1990 թ. ծնված Մելինե Աղասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բախշյանի դին:
ԱԻՆ