Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայում էլ է շարունակում հաղթել

Նոյեմբեր 23,2012 11:20

  Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, չնայաց վնասվածքը լիովին դեռ չի բուժել եւ հիմա էլ առողջական որոշ խնդիրներ ունի, իր «KSV Aalen» ակումբի կազմում հաջող է հանդես գալիս բունդեսլիգայի առաջնությունում:
Արսենը հիմա էլ Գերմանիայում է եւ շարունակում է պայքարել այդ երկրի ակումբային առաջնությունում: Նա Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Դեռ Երեւանում գրիպով էի վարակվել: Հիմա էլ դեռ լիովին չեմ ապաքինվել, բայց չորս գոտեմարտ արդեն անցկացրել եմ: Դրանք լինում են շաբաթ օրերը: Առնվազն երեք մարտ էլ դեռ ունեմ վարելու: Ակումբն առայժմ  հաջող է հանդես գալիս: Եկող շաբաթվանից սկսվում է փլեյ-օֆֆը: Կարգն այսպիսին է. թիմը որքան հաղթի, ես պիտի ամեն շաբաթ մենամարտեմ: Դա կտեւի, հավանավար, մինչեւ հունվարի վերջ»:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930