Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանին վերաբերող Ալիեւի հայտարարության մեջ ճշմարտություն է տեսնում

Նոյեմբեր 23,2012 11:10

«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս հայտարարության մեջ ճշմարտություն է տեսնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Կա ճշմարտություն, ով էլ ուզում է ասեր, իսկապես այդպես է: Ինչքան ես գիտեմ, Ադրբեջանը չերեւացող բանակցություններում մեծ փող է խոստանում Վրաստանին,  եթե աբխազական երկաթգիծը չբացվի: Այդ աշխատանքը Ադրբեջանը  կատարում է»,- Aravot.am-ին ասաց պարոն Կարապետյանը:

Անդրադառնալով Ի. Ալիեւի մեկ այլ հայտարարության, թե Ադրբեջանը տարեցտարի հզորանում եւ ամրապնդվում է, մինչդեռ Հայաստանը ամեն տարի թուլանում եւ անկում է ապրում, պարոն Կարապետյանը չհամաձայնեց.«Ադրբեջանում աճ չկա, նավթային ռեսուրսների հետ կապված խնդիրները գնալով ավելանում են:  Գեոքաղաքական բավականին ծանր  կացության մեջ է հայտնվել հենց իր կլանը,  եւ դա գալիս է նաեւ տնտեսական խնդիրներից:  Սրվել են Ադրբեջանի  հարաբերությունները ռուսական եւ իրանական էլիտայի հետ, պետք չէ նայել՝  ինչպես են իրար գրկում, փաթաթվում: Ադրբեջանն էլ մեծ քանակությամբ խնդիրներ ունի եւ ունենալու է, մասնավորապես նավթային ռեսուրսների հետ կապված: Նավթը մի կողմից լավ է, մյուս կողմից՝  գլխացավանք, եթե պետությունը մեծ զինված ուժեր չունի  պահպանելու համար:   Ինչքան գիտեմ, Ադրբեջանը հիմա բանակցություններ է վարում, որ  ՆԱՏՕ-ի խաղաղապահները ոչ թե խաղաղապահ,  այլ ինչ-որ այլ ձեւով մուտք գործեն իրենց գազամուղներն ու նավթամուղները պահելու համար: Պարզ է, որ Ադրբեջանը հիմա վախենում է պատերազմից՝  ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի շուրջ զարգացումներից ելնելով:  Այնպես որ, խորհուրդ կտայի Ալիեւին հանգիստ վերաբերվել նաեւ իրենց մոտ գնացող գործընթացներին: Չի կարելի պատերազմական հարցով խնդիր լուծել, միայն փողը պատերազմում շատ քիչ է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930