Լրահոս
Օրվա լրահոսը

Իոսիֆ Կոբզոն. «Մեր՝ արտիստներիս համար ստեղծագործական աշխատանքը նարկոտիկ է»

Նոյեմբեր 22,2012 23:23

«Հուզիչ ելույթ է լինելու որովհետեւ հայերի հետ եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

Երգիչը շատ ուրախ է, որ կրկին Երեւանում է: Վերջին անգամ ցրտի ու սովի տարիներին էր եկել:  Բերել էր հումանիտար օգնություն՝ շաքարավազ եւ ալյուր երեխաների համար. «Հայերի հետ ինձ մեծ ընկերությունն է կապում: Եղել եմ էջմիածնում, խոնարհվել եմ այն եկեղեցու առջեւ, որը հայերի համար շատ թանկ է»:

Արտիստի պնդմամբ վատն է այն մարդը, ով հաշվում է իր տարիքն ու փողերը. «Մեր՝ արտիստներիս համար ստեղծագործական աշխատանքը նարկոտիկ է, սակայն հիմա տարիքի առումով աշխատելը դժվար է դարձել: Ինձ ավելի դուրեկան է, երբ արտիստի մասին խոսում են ինչպես լավ մարդու՝ արտիստները լավ մարդիկ են»:

Կոբզոնը թոշակի երբեք չի գնա, եթե հեռանա էլ էստրադայից կլինեն այնքան գործեր, որ զբաղվածությունը կլրացնեն:  Հայերի եւ Արարատի մասին Կոբզոնը պատմում է թոռներին. «Երեւանում տեսել եմ Առնո Բաբաջանյանի արձանը: Սիրում եմ շատ նրա արձանը, նրանում այնքան Առնո կա, որ ես անգամ տեսնում եմ նրան, նրա էմոցիաները, դեմքը, շարժումը:  Այն մարդիկ, ովքեր նրան ճանաչել են որպես մարդ, ուրեմն հավանում են արձանը: Մենք եղբայր երկրներ ենք, ես դա զգում եմ»:

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երեւանյան համերգը: Համերգից ստացված հասույթը կուղղվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամին Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով:

Համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու եւ այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Երեւանյան այցելության շրջանակներում երգչին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930