Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն առաջարկել է համանախագահներին՝ Զատիկի, կամ Նովրուզ բայրամի օրերին կրակոցներ չլինեն

Նոյեմբեր 22,2012 20:51

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Ստեփանակերտում էին։ «Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ են քննարկել ԼՂՀ իշխանությունները համանախագահների հետ, ԼՂՀ նախագահահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ արցախյան կողմը առաջարկել է մի շարք քայլեր, որոնք կարող են նպաստել սահմանամերձ գոտում իրավիճակի կայունացմանը։

«Այդ քայլերը հետեւյալն են․ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է, որ գոնե տարին մի քանի օր, խորհրդանշական օրերին, օրինակ կրոնական տոներին՝ Զատիկի, կամ Նովրուզ բայրամի օրը, կամ Մարտի 8-ին, կամ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կրակոցներ չլինեն: Մենք կարծում ենք, որ սա փոքր, բայց շատ կարեւոր քայլ է, որը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանք», -նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը։

Դ․ Բաբայանը հավելեց նաեւ, որ սա է եղել միակ նոր առաջարկը, այլ նոր առաջարկներ չեն քննարկվել ստեփանակերտյան հանդիպմանը։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930