Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Գասպարին սխալ է հասկացել, ես դիկտատո՞ր եմ»

Նոյեմբեր 22,2012 20:29

«Ո՞վ, ե՞ս, ես դիկտատո՞ր եմ»,-զարմանում է Լեւոն Զուրաբյանը:

«Ո՞վ, ե՞ս: Ես արգելե՞լ եմ, ե՞ս»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին, որ ՀԱԿ-ը ժողովրդավարությունից է խոսում, մարդու իրավունքների համար է պայքարում, բայց Դուք արգելո՞ւմ եք ՀԱԿ անդամին Գագիկ Ծառուկյանի մասին իր կարծիքը հայտնել ցուցապաստառում: Խոսքը Վարդգես Գասպարիի մասին է:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց. «Նման բան չի եղել երբեք, երբե՛ք: Կներեք, կներեք, ես չեմ հավատում, որ Վարդգես Գասպարին կարող է նման բան ասել»: Երբ մենք տեղեկացրինք պարոն Զուրաբյանին, որ կա ձայնագրություն, տեսանյութ, որտեղ Վարդգես Գասպարին պատմում է, թե ինչպես եք Դուք հորդորել հանել ցուցապաստառից Գագիկ Ծառուկյանի լուսանկարը՝ ՀԱԿ համակարգողը պատասխանեց. «Չի կարող պատահի, որ ես իրեն…ես իրեն…ո՞նց կարող է պատահի: Ես նման բան չեմ ասել, ինքն էլ հանե՞լ է: Չհասկացա, այսինքն ինքը ինձ ընդունում է, որ ես դիկտատո՞ր եմ: Ոչ մի նման բան ես չեմ ասել: Կներեք: Կարող է ինքը սխալ է հասկացել: Ես նման բան չեմ ասել, որովհետեւ դա իմ գործը չի ընդհանրապես: Ես ընդհանրապես նման բաների մեջ երբեք չեմ խառնվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930