Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանն իր հզոր կապերով լռեցրեց Սամվել Բալասանյանին

Նոյեմբեր 22,2012 19:28

Այսօր տեղի ունեցավ Գյումրու նորընտիր ավագանու  անդրանիկ նիստը, որը, շնորհիվ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի, ուղիղ եթեր հեռարձակվեց: Գյումրու պատմության մեջ թերևս առաջին անգամն էր, որ բոլոր լրատվամիջոցներին` առանց խտրականության,  հրավիրել էին այն  լուսաբանելու:

Օրակարգում 12 հարց կար, այդ թվում` ֆինանսատնտեսական աուդիտ հրավիրելու հարցը , որի մասին,  դեռ քաղաքապետ չընտրված,  բարձրաձայնում էր Սամվել Բալասանյանը, սակայն, չգիտես ինչու, այսօր այդ հարցը քննարկումից դուրս հանվեց: Սա փոքր-ինչ ապշեցրեց ավագանու անդամներին, սակայն Սամվել Բալասանյանը շտապեց պարզաբանումներ տալ. «Այդ հարցը օրակարգից դուրս հանելու պատճան այն  է, որ այս պահին ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը երկու հանձնարարականով  գտնվում է քաղաքապետարանում և ստուգումներ անցկացնում տարբեր ուղղություններով: Մեկը փաստորեն քաղաքացու դիմումի հիման վրա է, որի հետ կապված քննչական գլխավոր վարչությունը հարուցել է  քրեական գործ, և երկրորդը` պլանային ստուգումներ: 2-րդ`  լիազոր մարմինը փաստորեն նաև հանձնարարական է տվել մեր մարզպետարանին, և հիմա մարզպետարանի բոլոր վարչությունները էստեղ աշխատում են , ստուգման ընթացքի մեջ են, որովհետև ամենքին 15 օր է տրված, հիմա կարծեմ 5 օր է ` էստեղ են ֆինանսների նախարարության ստուգողները, իսկ լիազոր մարմինը` մեկ շաբաթ: Եվ 3-րդ` մենք էս պահին,  ըստ ՏԻՄ օրենքի,  իրականացնում ենք  գույքագրում , գույքագրում ենք, որպեսզի հասկանանք ինչ ունենք: Նույնիսկ  տեղ չկա, եթե հիմա ինչ- որ աուդիտորական անկախ կազմակերպություն հրավիրենք էստեղ,  հնարավորություն չենք ունենա, նույնիսկ տեղ չենք ունենա նստելու:Ասեմ շենքը բավականին լուրջ սենյակներ ունի , բայց շենքի կեսը վերանորոգված չէ, դրա համար նիստերը անցկացվում են քաղաքապետի կաբինետում, այսինքն հարմարություններ չկան,այսինք  էս է  պատճառաբանությունը:Ստուգման արդյունքում մենք  կունենանք ֆինանսների նախարարության համապատասխան եզրակացությունը, և եթե փող պետք է ծախսեինք, որ շատ ուղղություններով աուդիտը գար ստուգեր, մենք էդ մասերը կհանենք, և հետագայում կհրավիրենք էն խնդիրների շուրջ, որոնք բաց կմնան», -ռեuիզոր չհրավիրելու անհրաժեշտությունը այսպես  փորձեց համոզել  Գյումրու նորընտիր քաղաքապետը:

Հարցը դրվեց քվեարկման, ու ավագանու 21 անդամներից ընդամենը  մեկը` Լևոն Բարսեղյանը,  դեմ եղավ քաղաքապետին:

Նշենք, որ քաղաքապետի պարզաբանումը անկեղծ ու համոզիչ չէր, ակնհայտ է, որ այստեղ ճնշումներ են եղել նրա նկատամամբ, այլապես հենց ինքն էր շահագրգիռ ռեվիզորներ հրավիրելու: Մեր աղբյուները փոխանցում են, որ այս պահին քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանի գործերը ստուգող ֆինանսների նախարարության վերհասկողական տեսչությունն անգամ չի պատրաստվում խախտումներ արձանագրել:Թեև ստուգողները ընկերական հայտարարում են , թե Ղուկասյանի ամեն մի փաստաթուղթ իր մեջ քրեական գործ հարուցելու հիմքեր ունի, այդուհանդերձ նրանց  հրահանգված է լռել: Սա թերևս կարելի է  բացատրել նրանով, որ 3 ամսից նախագահական ընտրություններ են, իսկ Վարդան Ղուկասյանի պես հզոր թիմ ունեցող  անձնավորության  հետ այդքան էլ հեշտ չէ առճակատման դուրս գալը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930