Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է… Մարիտե Կոնտրամայտե

Նոյեմբեր 22,2012 19:00

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս.

«Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: – Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին, գիտեմ, տարօրինակ է, բայց իմ սերը Սասունցի Դավիթն է, իսկ հայերենն ինձ համար` իսկական երաժշտություն»,- ժպտում է նա:

Վիլնյուսի իր բնակարանում լիտվացի հայտնի գրող, բանաստեղծուհի Մարիտե Կոնտրամայտեն` սառը խառնվածքով և չոր շարժուձևերով, լիովին կերպարանափոխվում է, երբ սկսում է խոսել Հայաստանի մասին: Մինչ սեղանին հայտնվում է բալթյան խոտաբույսերով թունդ թեյը, նա շարունակում է անաղարտ հայերենով պատմել իր սիրո պատմությունը:

1971-ին երիտասարդ բանաստեղծուհի Մարիտեին Լիտվայի գրողների միությունն առաջարկում է իր ընտրությամբ խորհրդային հանրապետություններից մեկում կրթությունը շարունակել:

«Ես այն ժամանակ շատ երկրներում էի եղել, բայց երբ առաջարկեցին, վայրկենապես ասացի` Հայաստան, հայերեն եմ ուզում սովորել,- «Մեդիալաբին» պատմում է Կոնտրամայտեն: – Դե, արդեն կարդացել էի «Սասունցի Դավիթ» էպոսն ու անվերադարձ սիրահարվել Դավիթին: Էպոսն ինձ համար ազգի հայելին է»:

Նա օրինակ է բերում վրացական մշակույթը և ասում, որ, ի տարբերություն հայերի, վրացիների մոտ իշխող գիծը կռվարարությունն է, ինքնասիրահարվածությունը:

«Վրացիներն իրենց մշակույթով կարծես ասում են` կկոտրեմ, կջարդեմ, ես եմ որ կամ, այսինքն` ամեն ինչ քարերի նման… Այդ ամենը հստակ երևում է ազգային երգ ու պարում,- ասում է բանաստեղծուհին,- իսկ հայկական պարերը, նազանքը, շուրջպարը` համեստ ու գեղեցիկ»:

Դժվարությամբ «պեղելով» լիտվերեն-հայերեն մի հին զրուցարան` Մարիտեն մեծ ոգևորությամբ բռնում է իր երազած Սասունցի Դավթի երկրի ճանապարհը:

«Ամբողջ ճանապարհին հուզմունքից ու լարվածությունից չքնեցի, իսկ երբ գնացքը վրացական տարածքներից դուրս եկավ, և ես վերջապես Հայաստան մտա, աչքերիս չէի հավատում,- պատմում է Մարիտեն` հիացմունքով հիշելով պատկերները: -Դիմացս Սարյանի գույներով Արարատն էր… ու ես ապշեցի, երբ տեսա, որ էդ գույներն իրական են»:

Հայաստանում Մարիտեի հիացմունքը երկար չի տևում: Տեղավորվելով ուսանողական հանրակացարաններից մեկում` երիտասարդ բանաստեղծուհին սկսում է բուռն սիրային հետապնդումների ենթարկվել երիտասարդ «սասունցի դավիթների» կողմից:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930