Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված՝ ՀԱԿ անդամ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը քիչ առաջ դիմում է ներկայացրել` իր ինքնաբացարկի մասին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ:
Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին: Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:
Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին:
Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ եւ իմ կուսակցական ընկերների, ինչպես նաեւ համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:
Կարդացեք նաև