Աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բնական պայմաններում Ամորֆոֆալուսը ժամանակին աճել է միայն Սումատրա կղզում, սակայն փաստացի ոչնչացվել է տեղի բնակիչների կողմից, ովքեր ծաղիկն անվանել են «դիակային», «օձային արմավենի» եւ «վուդուների շուշան», իր տարօրինակ տեսքի, նաեւ` նողկալի հոտի համար: Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Այս անգամ այն ծաղկել է Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս բույսի ծաղկումն առհասարակ բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ` 2 օրվա ընթացքում։
Տոկիոյի համալսարանի գիտնականները յուրահատուկ սարք են ստեղծել, որը կնպաստի մարդկանց նիհարելու գործընթացին: «Slimming goggles» սարքն օժտված է սննդի չափերը մեծացնելու կարողությամբ, այն ցանկացած ուտելիք կրկնակի մեծ է ցույց տալիս իսկական չափերից: Սարքի համահեղինակ պրոֆեսոր Միչիակա Հիրոշենի խոսքով, մարդիկ հաճախ գիրանում են սննդի չափաքանակը գերազանցելու հետևանքով: «Slimming goggles»-ի շնորհիվ ձեզ կթվա, թե ուտում եք այնքան, որքան սովորաբար ցանկանում եք ուտել, սակայն իրականում ձեր ափսեում տվյալ սնունդը 50%-ով ավելի փոքր կլինի»,- ասել է Հիրոշեն:
Թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի Լուիզա Ռայները ներկայումս կենդանի ամենատարեց օսկարակիր անձնավորությունն է, նա այժմ 102 տարեկան է: Խաղացել է ընդհանուր թվով 30-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում: