Այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել է սեպտեմբերի 8-ին: Ռուսաստանի բնակիչներին այն հասել է մի քիչ ուշ` նոյեմբերի 22-ին, իսկ Հայաստան դեռ չի էլ հասել: Համացանցում ֆիլմը նույնպես անհասանելի է:
«Իմ ընկերը խենթ է» ամերիկյան ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը նույն մարդն է` Դեյվիդ Ռասլը:
Մեկ ժամ 20 րոպե տեւողությամբ ֆիլմի գլխավոր հերոսի կնոջ հեռանալուց հետո նրա կյանքը փոխվում է: Տեղափոխվում է իր ծնողների տուն եւ կորցնում իր մոտ ընկերներին: Թվում է, թե ավելի վատը չես կարող մտածել, բայց կյանքը անակնկալներ է մատուցում այն պահին, երբ նրան չես սպասում. գլխավոր հերոսը ծանոթանում է Տիֆնիի հետ:
Ազդեցիկ ու միեւնույն ժամանակ ծիծաղելի այս պատմությունը ոչ միայն հերոսին, այլ նաեւ մեզ ստիպում է մի շարք հարցերին նայել մեկ այլ կողմից, հավատացնում են կինոստեղծողները:
Դերասանները տասն են` Բրեդլի Կուպեր, Ջենիֆեր Լոուրենս, Ռոբերտ Դե Նիրո, Ջեկի Ուիվեր, Կրիս Տակեր, Անուպամ Կխեր, Ջոն Օրտիզ, Շի Ուիգխեմ, Ջուլիա Ստաիլզ, Փոլ Հերման:
Նշեմ, որ ֆիլմը նախատեսված է 16 տարեկանից բարձրների համար:
Աղբյուրը` Kino-time.com
Տեսանյութ`
Արամ Արարատյան