Լրահոս
Օրվա լրահոսը

Росбалт. «Հայերը կգոյատևեն տղամարդկանց նկատմամբ իրենց վերաբերմունքի շնորհիվ»

Նոյեմբեր 22,2012 17:15

«Ռոսբալտ»-ում հրապարակված «Ո՞ւմ են պետք ռուս տղամարդիկ» նյութի հեղինակը գրում է, որ երբ առաջին անգամ այցելեց լեռնային Հայաստան, չափազանց զարմացել էր մի հանգամանքով. Հայաստանի գյուղերի դրվածքը կարծես նույնը լիներ, ինչ Ուկրաինայինը: Պարադոքսն այն էր, որ կենտրոնական Ուկրաինայի գյուղում ապրում, մտածում ու զգում են շրջակա աշխարհն այնպես, ինչպես քրիստոնեական Կովկասի լեռնային գյուղում:

Հեղինակը գրում է, որ մեքենայով անցել է ամբողջ Հայաստանը, ամբողջ կենտրոնական Ուկրաինան և եկել է այն եզրակացության, որ 21-րդ դարում կգոյատևեն այն եվրասիական ազգերը, որոնք հարգում են իրենց տղամարդկանց՝ անկախ նրա բարեկեցության մակարդակից և սոցիալական կարգավիճակից: Եվ այդ մտքին նրան հանգեցրել է հենց գյուղական կյանքը:

Համեմատելով հայ, ուկրաինացի և ռուս կանանց վերաբերմունքն իրենց տղամարդկանց նկատմամբ` հեղինակը գրում է. «Ուկրաինացի և հայ կանայք իրենց ամուսնուն չեն թողնում, որ պատերազմ գնա, իսկ ռուսը` ստիպում է, որ գնա պատերազմ: Հենց այս մշակութային սկզբունքային տարբերությունն է, որ կհանգեցնի ճակատագրական հետևանքների»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930