Ադրբեջանը ՆԱՏՕ-ին խնդրել է, որպեսզի նավթի և գազի արտահանման հիմնական խողովակաշարերի և էներգետիկ ենթակառուցվածքների համար պահակախումբ տրամադրի: Դաշինքից խոստացել են, որ կքննարկեն այս հարցը: Գրում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը անհանգիստ է Թուրքիայի և Վրաստանի տարածքով անցնող էներգետիկ ենթակառույցների և խողովակաշարերի համար, քանի որ այդ պետությունների նկատմամբ պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում:
«Այս պահին ՆԱՏՕ-ն գործընկեր պետությունների հետ չունի որևէ ծրագիր էներգետիկ ենթակառույցների համար պահակախումբ տրամադրելու հետ կապված: Սակայն դաշինքի անդամները կարող են քննարկել ու գնահատել էներգետիկ անվտանգություն ապահովության առաջարկը, որը առաջնային հարցերից է», – ադրբեջանական «ԱՊԱ»-ի փոխանցմամբ հայտնել են ՆԱՏՕ-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ