Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Եթե դահլիճի դուռը փակեինք, չթողնեինք գային, կլիներ հակասահմանադրական»

Նոյեմբեր 22,2012 15:43

ԱԺ էթիկայի հանձնաժողով դիմելու ՀՅԴ-ի առաջարկը այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անհիմն համարեց` ասելով. «Ես զարմանում եմ նման փորձառու մարդիկ ոնց են նման միտք հայտնում: Ես անհարգելի բացակայել եմ: Դրա համար տեղեկանք չեմ բերելու: Անհարգելի բացակայել եմ, որովհետեւ, ասենք, գնացել եմ այլ միջոցառման, գնացել եմ մեկի տուն: Եթե կեսից ավելի անհարգելի բացակայություն ունենամ, մանդատս վայր կդնեմ»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելուն` Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ իրենց քայլերի մեջ որեւէ հակասահմանադրական բան չի եղել, քանի որ թույլ են տվել, որ նիստը հրավիրեն. «Եթե դահլիճի դուռը փակեինք, չթողնեինք գային, եթե թուղթը գողանայինք,  կամ չգիտեմ, նման բան անեինք` կլիներ հակասահմանադրական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930