Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակնաբույժ. Համակարգիչն ու բջջային հեռախոսը կարճատեսության պատճառներից են

Նոյեմբեր 22,2012 15:39

Հայ երեխաների մոտ տարեցտարի աճում են աչքի հիվանդությունները, հատկապես` կարճատեսությունը. Դրա պատճառը հիմնականում բջջային հեռախոսներն ու համակարգիչն են: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց  «Օպտոմեդ Կանադա» աչքի ախտաճանաչման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը: Նրա խոսքերով. «Ներկայումս կարճատեսությունը աչքի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ավելի հաճախ նկատվում է երեխաների մոտ, մանավանդ հիմա, երբ ամեն երեխայի ձեռքին կա բջջային հեռախոս, եւ գրեթե ամեն տանը համակարգիչ կա: Չնայած, միշտ չէ, որ կարճատեսությունը ի հայտ է գալիս համակարգչից կամ հեռախոսից օգտվելիս: Կարճատեսությունը , որպես կանոն, շատ հաճախ նկատվում է լավ սովորող երեխաների մոտ: Սովորաբար կարճատես երեխաները լավ են սովորում դպրոցում, նստակյաց են, դուրս չեն գալիս բակ խաղալու եւ վատ են սնվում»: Իսկ վիտամիններով սնունդը, բժշկի ներկայացմամբ` շատ կարեւոր է աչքերի համար:

Ասուլիսի մյուս մասնակիցը, նույն կլինիկայի ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանն էլ ասաց, որ 2000 թվականի տվյալներով Երեւանում եւ Գեղարքունիքի մարզում մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ աչքերի հետ կապված խնդիրներ են ունեցել հետազոտվածների շուրջ 11 %-ը, իսկ արդեն 2011 թվականի տվյալներով՝ հետազոտվածների շուրջ 20 %-ը:

Բժիշկները խորհուրդ տվեցին ճիշտ օգտվել համակարգչից, որպեսզի վնասները հնարավորինս քիչ լինեն: Ըստ ակնաբույժների, համակարգչի առաջ երկար նստելու դեպքում, պետք է անպայման 5-10 րոպե ընդմիջումներ անել, եւ այնպես անել, որ համակարգչի էկրանը 30-40 սմ-ով հեռու լինի աչքերից:

Հարցին, թե որքանով է արդյունավետ աչքի լազերային վիրահատությունը, բժիշկները նշեցին, որ կարճատեսությունը լիովին չի բուժվում, լազերային կոռեկցիան միայն շտկում է աչքի օպտիկական խնդիրը, իսկ կարճատեսությունը մնում է:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930