Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համար բացառություն կանե՞ն

Նոյեմբեր 22,2012 15:23

ԱԺ պատգամավոր , ԱԺ ֆրանկոֆոնիայի հանձնախմբի ղեկավար Մարգարիտ Եսայանը Շվեյցարիայի Մոնթրո քաղաքում այս օրերին մասնակցում է ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային տարեկան կոնֆերանսին:Այս վեհաժողովին մասնակցում են Եվրոպայի ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների խորհրդարանների ֆրանսախոս հանձնախմբերի ներկայացուցիչները, շուրջ իննսուն պատվիրակ: Կոնֆերանսի շրջանակներում Մարգարիտ Եսայանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի եվրոպայի տարածաշրջանի նախագահ պարոն Ժան Պիեռ Վալի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի խորհրդարանի` ֆրանկոֆոնիայի ԽՎ մշտական անդամ դառնալու հնարավորությունների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Եսայանը պատմեց. «Պարոն Ժան Պիեռ Վալը ասաց, որ թեպետ, որեւէ երկրի խորհրդարանին մշտական անդամի կարգավիճակ տալու համար հարկավոր է, որ տվյալ երկրում պաշտոնական լեզուներից մեկը լինի ֆրանսերենը, սակայն, հույս հայտնեց, որ իրենք կփորձեն դիտարկել այս հարցի լուծման հնարավորությունները, եւ բացառություն անել Հայաստանի խորհրդարանի համար: Պարոն Վալը զրույցի ընթացքում նաեւ առաջարկեց դիտարկել 2014-ին ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի տարեկան լիագումար նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը: Ի դեպ, ուզում եմ ասել, որ ֆրանկոֆոնիայի ԽՎ անդամ երկրների պատվիրակները այս օրերին մեծ հաճույքով են հիշում դեռ 2010-ին Հայաստանում անցկացված ֆրանկոֆոնիայի ԽՎ տարեկան համաժողովը, հայկական հյուրասիրությունը եւ հյուրընկալությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930