Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդները դեռ չեն մանրամասնում «նոր գաղափարները»

Նոյեմբեր 22,2012 15:15

Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը փոխանցեց, որ Ղարաբաղի նախագահի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները, ինչպես նաեւ խոսել են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ հայրենիքում նրա փաստացի հերոսացման դեպքից. միջնորդները այդ հարցի առնչությամբ կարծիք չհայտնեցին, ոչ էլ նոր բան ասացին, բոլոր հարցերին պատասխանեցին՝ բացառապես հղում անելով նախկինում արված հայտարարություններին:

Ստեփանակերտի օդանավակայանի մասին «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես են համանախագահները տեսնում այդ խնդրի լուծումը, Պոպովը պատասխանեց . – «Մենք կարծում ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը տվյալ իրավիճակում կարող է լարվածություն առաջացնել կողմերի միջեւ. եւ միեւնույն ժամանակ մենք կարծում ենք, որ այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով եղած փորձը»։

Իսկ հարցին` չէի՞ն ցանկանա իրենք լինել առաջին ուղեւորները, ռուսաստանցի միջնորդը արձագանքեց կատակով. – «Դեռ ոչ, օդանավը դեռ չի ժամանել»:

Համանախագահները ուրբաթ օրը Երեւանում եւ երկուշաբթի օրը Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ կքննարկեն եւ կլսեն նրանց կարծիքները արտգործնախարարների փարիզյանհանդիպումից հետո հնչեցված նոր գաղափարների շուրջ: Իսկ թե դրանք ինչ գաղափարներ են` միջնորդները որոշեցին փակագծեր չբացել:

Լուսինե Մուսայելյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930