Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times. «Անցում Անատոլիայի մութ մեղքերի և պայծառ մշակույթի միջով»

Նոյեմբեր 22,2012 15:12

Մինչ Ահմեդ Գունեստեկինի պայծառ գույներով անատոլիական մշակութային բազմազանության սրահ մտնելը, ցուցահանդեսի այցելուները քայլում են Անատոլիայի զոհերի սգի միջով: Գրում է «Նյու Յորք թայմսը»:

Ցուցահանդեսի նախասրահում, խավարի մեջ ներկայացված է վիդեոինստալացիա, որը ցուցադրում է անցած դարում Թուրքիայում կատարված զանգվածային սպանությունների տասնյակ տարեթվեր` մեկը մյուսի հետևից, ամեն մեկը ուղեկցվում է պատմական գրություններով, զոհերի այդ ժամանակվա մշակույթի նկարագրությամբ և նրանց հառաչանքներով:

Երբ հայտնվում է 1909 և 1915թթ., լսվում է հայերի ձայնը, այնուհետև քրդերի, թուրքերի, հույների և ուրիշների հառաչանքները:

«Մարդիկ մի քիչ շփոթվում են», – ասել է Գունեստեկինը անցած շաբաթ Ստամբուլում, – «Բայց ես ուզում են, որ այցելուները մինչ ցուցահանդեսին անցնելը հարգանքի տուրք տան այն մարդկանց, որոնք ազդեցություն են ունեցել իմ արվեստի վրա»:

«Սա Թուրքիայի իրականությունն է, շատ մեղքեր են գործվել այստեղ, – ասել է նա, – մենք պետք է հաշվի նստենք դրանց հետ»:

Ցուցահանդեսը բացվել է այս ամիս Ստամբուլի «Անտրեպո» ցուցասրահում: Այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:

Ահմեդ Գունեստեկինն ազգությամբ քուրդ է, որին մեծացրել է 1915թ. որբացած հայ խորթ տատը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930