Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը` ՀԱԿ պատգամավորների հնարավոր մականունների եւ ԱԺ նիստերից իրական փախչողների մասին

Նոյեմբեր 22,2012 15:09

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում վախկոտ, փոքրոգի, ըստ Լեւոն Տեր –Պետրոսյանի՝ ստահակ, ամբարտավան, զոռբա…նման որակումներին, որոնք վերջին օրերին հնչեցին նաեւ Ձեր հասցեին, քանի որ փախուստի մասնակից էիք նաեւ Դուք` ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Որոշակի բառապաշար կա, որը հարիր չէ, որ մենք օգտագործենք: Մենք ավելի կոշտ, կամ իրենց բնութագրող բառապաշարով կարող ենք բնութագրել ե’ւ Լեւոն Զուրաբյանին, ե’ւ ՀԱԿ-ին: Առաջին նախագահի ինստիտուտը հարգելով` փորձեմ ստահակության օրինակներ իր կառավարման ժամանակահատվածում չբերել: Բայց դրանք բազմաթիվ են, նաեւ մեր հայրենակիցները դրա մասին տեղյակ են»:

Ինչ վերաբերում է «փախուստին»` Հովհաննես Սահակյանն ասաց, որ քաղաքագիտության մեջ կա ընդունված տերմինալոգիա` բոյկոտ, եւ իրենք օգտվել են իրենց այդ իրավունքից. «Եթե ինչ-որ տեղից փախել են, ապա փախել են այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, ովքեր տեսակետ չունենալու պատճառով պարզապես փախել են այս կամ այն հանձնաժողովի նիստերից, ԱԺ նիստերի դահլիճից`քվեարկության չմասնակցելով, տեսակետ չհայտնելով: Փախուստը դա է»:

Մենք խնդրեցինք անուններ տալ, թե մասնավորապես ո՞ւմ նկատի ունի պատգամավորը. «Եթե նկատել եք, ես երբեւէ անուններ չեմ հնչեցնում: Բոլորը գիտեն, թե մենք ում նկատի ունենք, եւ չեմ կարծում, որ դրա համար պետք է տիտանական ջանքեր գործադրել, որ հասկանանք` ում նկատի ունենք»:

Նա հորդորեց քաղաքական ուժերին, որ այդ «փողոցային» բառապաշարը թողնեն, մի փոքր սթափվեն ու հասկանան, որ գտնվում են Ազգային ժողովում. «Միգուցե զարմացած են, որ ԱԺ-ում են գտնվում, բայց փորձեն մի փոքր ավելի քաղաքակիրթ դրսեւորումներ, այլապես որեւիցե մեկին գաղտնիք չէ, թե ինչ ածականներով կամ բառապաշարով կարելի է նաեւ բնութագրել իրենց»:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ պատգամավորները ածականներ չունեն` Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եթե ման գանք, կարող են նաեւ գտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930