Երեկ՝ նոյեմբերի քսանմեկին, Ամերիկայում նշում էին կոճապղպեղաբլիթի ազգային օրը: Փոխանցում է «Սի Էն Էն» հեռուստակայանը:
Ըստ ուղղափառ վանականների, դարեր առաջ` 990թ. կոճապղպեղաբլիթը Եվրոպա է բերել Գրիգոր անունով մի հայ վանական: Նա հոգին ջերմացնող ուտելիքը անվանել է կոճապղպեղաբլիթ` հավանաբար իր մեջ եղած համեմունքների համար: Գրում է «Սի Էն Էն»-ը:
Կոճապղպեղը հնարավոր է պատրաստել տարբեր եղանակներով` կոշտ կամ փափուկ, բոքոնի պես թխված կամ ինչպես թխվածք, մատուցված կիտրոնի շաքարծեփուկով կամ առանց, բայց բոլոր դեպքերում այն պետք է ունենա կոճապղպեղի ձև:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ