Ավարտվեց “ArmNet Awards 2012”-ին մասնակիցների գրանցումը: Մրցույթին գրանցվել է ընդհանուր թվով 540 մասնակից՝ այդ թվում՝ կայքեր, բջջային հավելվածներ, բլոգեր և սոցիալական ցանցերի էջեր:
Ժյուրիի ընտրությանը զուգահեռ նոյեմբերի 22-ից կմեկնարկի SMS քվեարկություն, և բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 1041 կարճ համարին (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ)` բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարակել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն մասնակիցներին հետևյալ անվանակարգերում.
- Գլխավոր մրցանակ
- Դիզայն և հարմարավետություն
- Նորարարություն
- Տեխնիկական կատարում
- Բովանդակություն
- Հասարակական ազդեցություն
- Տարվա առաջընթաց
- Ժողովրդական ընտրություն
- Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն բջջային հավելվածի համար:
Նոյեմբերի 30-ին կհրապարակվի ժյուրիի կողմից ընտրված հավակնորդների ցանկը յուրաքանչյուր անվանակարգի համար (բացառությամբ « Ժողովրդական ընտրություն » անվանակարգի), իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
“ArmNet 2012”-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
Մրցույթին մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2012-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am :
ArmNet 2012 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: