Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագիր. Ուղեղների արտահոսքը դրական կողմեր ունի

Նոյեմբեր 22,2012 14:41

Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանը Aravot.am-ի հետ խոսելով ուղեղների արտահոսքի մասին, փաստում է. «Ուղեղների արտահոսքի պատճառով միջինում մենք ունենում ենք մտավոր մակարդակի անկում, որը, սակայն, կոմպենսացվում է նրանով, որ Հայաստանը «ուղեղների շտեմարան» է: Եթե, օրինակ, Չինաստանում 1 000 000 մարդու պարագայում կհանդիպես մեկ գիտնականի, ապա Հայաստանում` 1000-ից մեկն է գիտնական: Փաստորեն, մեր բնակչության թվաքանակի պակասությունը շուրջ հազար անգամ կոմպենսացվում է մեր որակական հատկանիշներով: Ուղեղների արտահոսքի հաջորդ բացասական կողմը այն է, որ փաստացիորեն պետությունը, տնային տնտեսությունները և անհատները ունենում են ջանքերի և միջոցների կորուստ»:

Ըստ վիճակագրի, ուղեղների արտահոսքը նաեւ դրական կողմեր ունի՝ ինչպես Հայաստանի միջազգային ինտեգրացիան, կապերն ու համագործակցությունը, Հայաստանի միջազգային իմիջը: Նրա խոսքով, «Այդ պարագայում Հայաստանը ներկայանում է որպես խելացի կադրերի երկիր, իսկ գիտնականները աճի հնարավորություն են ունենում, դառնալով մրցունակ միջազգային շուկայում: Եվ եթե անգամ այդ մասնագետների փոքր տոկոսն է վերադառնում, իր ավելի բարձր մակարդակով կոմպենսացնում է արտահոսքի ավելի մեծ քանակը: Ի դեպ, վերադարձածները Հայաստանի համար նոր բնագավառների զարգացման հեռանկար են ապահովում: Մարքեթինգ, աուդիտ….մենեջմենթ…այս տերմիններին մի 20 տարի առաջ ոչ ոք ծանոթ չէր»:

Անի Քալաշյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930