«Ժառանգությունը», որպես ընդդիմություն, բավականին մեծ աշխատանք կատարեց նախկին գումարման խորհրդարանում»,- այսօր «Ազդակ» ակումբում պատասխանելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունում առաջացած խնդիրներին վերաբերող հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա չցանկացավ մեկնաբանություններ անել «Ժառանգություն» խմբակցությունում ստեղծված իրավիճակի մասին, միայն ասաց. «Ինձ համար ցավալի է, որ հիմա ամբողջ էներգիան ծախսվում է ներքին խնդիրները լուծելու վրա: Մնացածն՝ իրենց խնդիրն է»:
Անդրադառնալով երեկ չկայացած արտահերթ նիստին, բանախոսը կրկնեց այն, ինչ արդեն ասել են իր գործընկերները. «Մենք ուրիշի ջրաղացին ջուր չենք լցնելու: Հարյուր տոկոսանոց ընտրակարգը միակ ճիշտ ուղին չէ»: Ընդդիմության իրավունքը համարեց ԱԺ էթիկայի հանձնաժողովին բողոք ներկայացնելը:
ՀՀԿ-ական պատգամավորը դրական գնահատեց ընթացող քաղաքական կոնսուլտացիաները, միաժամանակ նկատելով. «Մեր իրականության մեջ միասնական թեկնածուի գաղափարի իրականացումը դժվար եմ համարում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ