Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ «վախկոտ,փոքրոգի, ստահակ ու ամբարտավանի» մասին. «Իրավունք չունենք այդ բառերով միմյանց հետ խոսել»

Նոյեմբեր 22,2012 14:23

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ԱԺ երեկվա արտահերթ նիստին, ասաց. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ մեծամասնությունը պիտի գար նիստին: Առաջին հերթին վատ էր այն լեզուն, որ թաքնված էր, որ դուք ով եք, որ մեզ բան պարտադրեք: Սա ընդդիմության հետ խոսելու լեզու չէր»:

Aravot.am-ի հարցին՝ ստահակ, վախկոտ, ամբարտավան, զոռբա, փոքրոգի՝ սա իշխանության հետ խոսելու հարմա՞ր լեզու է՝ նա պատասխանեց. «Չէ, դա էլ չեմ ընդունում: Չի կարելի նախընտրական շրջանում նման լեզու օգտագործել, այլապես պիտի կրես նաեւ դրա պատասխանատվությունը: Ասիմետրիկ կոնֆլիկտների դեպքում հռետորաբանությունը կայծակնային էֆետ է ունենում եւ հետադարձ կապերի մեխանիզմը արագ մեծանում է: Պիտի գիտակցեն, որ դա կարող է սնուցի կոնֆլիկտը եւ տանի վատ տեղ: Պետք է չափազանց զգույշ լինենք: Իրավունք չունենք այդ բառերով միմյանց հետ խոսելու»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված «Ժառանգության» պասիվությունը երեկվա հավաքին, չմիացան ՀԱԿ ակտիվիստներին, ելույթ չունեցան՝ նա պատասխանեց. «Ժառանգության պատգամավորները ներկա էին նիստին եւ դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930