Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ կիսո՞ւմ է, արդյոք, իր կուսակից ընկերոջ՝ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, որ եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, դա կլինի քաղաքական ինքնասպանություն, ասաց. «4-5 տարի առաջ առաջին նախագահի վարկանիշը այլ էր, այսօր բոլորովին այլ է: Եթե նախկինում նա ուներ 500 հազար ձայն, ապա այսօր դա չկա: Այդ ձայները այլ դաշտ են տեղափոխվել»: Այս համատեքստում պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ է առաջին նախագահը լռում, հանրապետական պատգամավորն ասաց. «Լռելը նույնպես կարողություն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ