Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավանի փոխթաղապետը Ստյոպա Սաֆարյանի ծպտյալ ընտրո՞ղն է

Նոյեմբեր 22,2012 13:48

 

PanArmenian Photo

Այսօր լրանում է ժամկետը՝ թիվ 1 ընտրատարածքում թեկնածուների գրանցումը չեղյալ ճանաչելու եւ գրավը հետ վերցնելու համար: Այսօր «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը «Իրատես դե ֆակտո» ակումբում չբացառեց, որ ինքնաբացարկ հնարավոր է հայտնի իր ընկերը՝ Արմենակ Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է քարոզարշավի խախտումներին, Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ թույլատրելիից շատ նախընտրական շտաբ ունի ՀՀԿ թեկնածուն: Նա լուսանկարել է բոլորը՝ որպես ապացույց. «Տարածքներ կան, որոնք 100 հազար դրամից հաստատ շատ արժեն, ծախսերի անհամաչափություն է»: Ստյոպա Սաֆարյանը մեկ առ մեկ ներկայացրեց, թե ինչպես են իր դեմ օգտագործում իշխանական քարոզչամեքենան. «Դպրոցի տնօրենների սեղաններին տրցակներով ՀՀԿ թեկնածուի բուկլետներն են դրված: Երբ ես երթ էի արել, հետո լուսանկարները նայել եմ ու տեսել, որ ողջ ընթացքում մեզ ստվերի պես հետեւել են փոխթաղապետն՝ իր թիմով: Փողոցներում մարդիկ տեսնում էին ու ասում՝ ըհը, մանկլավիկներն եկել են, հեռախոսներով ատչոտ են տալիս, զեկուցում են: Այսինքն, ամեն տեղ, որտեղ հայտնվում ես, այդ ուղեկցությունը կա: Բայց այդ առումով ես չգիտեմ, իրենք այդտեղ են, որպեսզի բնակիչները, մեզ տեսնելով, վախենա՞ն մեզ մոտենալ, թե պարզապես նաեւ այլ մտադրություններ ունեն»: Մեր դիտարկմանը, որ փոխթաղապետը կարող է ձեր ծպտյալ երկրպագուն ու ընտրազանգվածից է՝ Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց. «Գիտեք, չեմ բացառում: Կարող է հոգուս մեղք եմ անում: Միգուցե հենց ինքն է խուսափում մոտենալ ինձ՝ որպես ընտրող»:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ այս ընտրություններում Ռուբեն Հայրապետյանի դերակատարումն ուղղակիորեն չի զգում այնպես, ինչպես զգացել է նախորդ ընտրությունների ժամանակ:

Այս օրերին, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Ավանում ընտրակաշառքների սպասող ընտրազանգվածի մի խավ է տեսնում. «Կան ընտրակաշառքների սպասող ընտրողներ: Առաջին փուլում հանձնարարվում է բոլոր պետական, մասնավոր հաստատություններին՝ կրթական օջախներ, գազի գրասենյակներ, որպեսզի ներկայացնեն իքս քանակությամբ քվեներ՝ ՀՀԿ թեկնածուի համար: Կազմում են տվյալների մի ամբողջ բազա եւ այդ ցուցակներում ընդգրկված մարդկանց տներ են այցելում, ճշտում՝ դուք ո՞ւմ եք ընտրելու: Եթե ասում են՝ ՀՀԿ թեկնածուին, համարում են, որ տվյալը ճիշտ է, եթե հակառակն են ասում, սկսում են համոզման աշխատանքները: Իրենք ունենում են առանց փողի քվեարկողների ցուցակ, որոնք քվեարկելու են կամ խնդրանքով, կամ պարտադրանքով, կամ իրենց վերադասի հանձնարարությամբ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930