Քիչ առաջ ավարտվել է ՀՅԴ- «Ժառանգություն» հանդիպումը, որը կայացել է Դաշնակցության նախաձեռնությամբ՝ կուսակցության հրապարակած 7 կետանոց օրակարգի շուրջ: Հանդիպումը կայացել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, տեւել է մոտ մեկ ժամ: «Ժառանգություն»կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն, ով մասնակցել է հանդիպմանը, Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ քննարկվել են ՀՅԴ-ի առաջարկած դրույթները եւ գաղտնիք չէ, որ դրանց զգալի մասը «Ժառանգությունը» կիսում է: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ նախագահական ընտրություններում անձերի հարցեր չի քննարկվել. «Քննարկվել են ընդհանուր պլատֆորմի հարցեր, որոնք կներկայացվեն «Ժառանգության» վարչությանը եւ հետագա անելիքների մասին վարչությունը որոշում կկայացնի»:
Հավելենք, որ հանդիպմանը «Ժառանգության» կողմից մասնակցել է նաեւ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև