Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության ձեռնարկը՝ «անիմաստությո՞ւն»

Նոյեմբեր 22,2012 13:11

«Եթե խորհրդարանական կառավարման մոդելի ծրագրավորված թեման հասցվի իր տրամաբանական ավարտին, միանշանակ կհայտնվի երրորդ թեկնածուն: Եթե չհաջողվի ցույց տալ այս գործընթացի անիմաստությունը, ապա, Սերժ Սարգսյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, կունենանք եւս մեկ հավակնորդ, ու նա միանշանակ ԲՀԿ-ից կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը, ով ԲՀԿ-ին ընդդիմադիր չի համարում, չնայած նրան, որ պառլամենտական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն շատ սահուն անցավ ընդդիմադիր դաշտ: Հիշեցնենք, որ երեկ zham.am-ին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իր որոշումն արդեն կայացրել է, բայց սպասում է կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործող կուսակցությունների կարծիքներին:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել