Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի «տղամարդկային» պահվածքը` կանանց աչքերով

Նոյեմբեր 22,2012 12:38

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից Վարդան Ղուկասյանի «ատկատների» բարձրաձայնումը միանշանակ չընդունվեց ինչպես գյումրեցի տղամարդկանց, այնպես էլ այլ քաղաքների նոր ընտրված որոշ քաղաքապետերի կողմից: Վերջիններս շտապեցին քննադատել պարոն Բալասանյանին` հարցին այսպես ասած ոչ տղամարդավայել վերաբերվելու համար :Ըստ քննատադողների, ինչ էլ լիներ՝ պետք չէր հեռուստաէկրանների առջև այդպես նսեմացնել նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Aravot.am-ը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Մկրտչյանին հարցրեց, թե ինչպե՞ս կգնահատի նորընտիր քաղաքապետի` նախորդի յուրացումների մասին հնչեցրած քննադատությունները, արդյոք համամի՞տ է տղամարդկանց այն կարծիքի հետ, որ տվյալ պահին անհրաժեշտ էր լռել, շրջանցել ու առաջ անցնել: «Ես մի քիչ ուրիշ մտածելակերպ ունեմ. ինչը, որ մեր համաքաղաքացին կարող է համարի, որ տղամարդավարի չէ, ամոթ է, ի՞նչ պետք է, հիմա անցել, գնացել է, ես այլ հայացք ունեմ, պիտի ամեն ինչ թափանցիկ և ներկայացված լինի, և եթե սխալ է գործել, դա պիտի պատժվի օրենքի սահմաններում: Պատժել բառը հավանաբար ճիշտ չէ, բայց պետք է վերականգնվեն կորուստները, եթե քաղաքը ֆինանսական և այլ ռեսուրսների կորուստներ է ունեցել:

Ես այլ սպասելիք ունեմ, և իմ սպասելիքը պարոն Բալասանյանն արդարացնում է. ինքը ցույց է տալիս, որ սխալներ են տեղի ունեցել, դա ամեն հաջորդ ղեկավարի պարտականությունն է նաև , այնպես որ իր պարտականությունների սահմաններում է սա արվել: Վերջ պիտի տանք գավառական մտածելակերպին, երբեմն ասում են չէ՞՝ սպիտակեղենդ պետք չէ դուրս հանել, սա շատ լավ փաստարկ է այն մարդկանց համար, ովքեր որ կուզենային խառնեին, թաքնված մնային ու չուղղվեին, հետևաբար քաղաքը զարգացում չունենար: Չի լինում նման բան. սպիտակեղենը պետք է հանել, լվանալ, փռել ու առաջ քայլել միայն», -ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ինչպե՞ ս կվերաբերի պարոն Բալասանյանի կադրային քաղաքականությանը. շատերն են նրան քննադատում այսպես ասած ոչ ինտելեկտուալ մարդկանց տեղ տալու, Վարդան Ղուկասյանից խռոված կադրերին դարձյալ հետ կանչելու համար: «Ես շատ իրազեկված չեմ, որովհետև անձամբ չեմ էլ ճանաչում այդ մարդկանց, ովքեր որ ներգրավված են պաշտոններում, դա ինձ թույլ չի տալիս դատողություններ անել: Միակ փաստարկը, որ ինձ համար կա. եթե չեմ ճանաչում, ուրեմն խիստ պրոֆեսիոնալներից չեն, որովհետև քաղաքում եղած պրոֆեսիոնալներին ես, ինչ էլ լիներ, իմ 15 տարվա գործունեության ընթացքում ինչ-որ ձևով առնչված կլինեի: Եթե այդ մարդկանց շրջանակներից չեն, ես շատ հույս չպիտի ունենամ, որ պրոֆեսիոնալ են: Այս գնահատականը անձնական կարող եք համարել: Բայց այսօր նայում ենք հաստիքացուցակը. որոշակի նկատառումներ կան, որոնք հաշվի պիտի առնի քաղաքապետը, մասնավորապես այն, որ դա արվել է քառամյա ծրագիր ներկայացնելուց ու հաստատելուց առաջ: Մինչդեռ հակառակը պետք է լիներ. ծրագիրը պետք է հաստատվեր, որ երևար՝ քանի՞ աշխատող է պետք, ինչի՞ համար, հիմա թարս պրոցեսն է, որը ես կուզենայի հետաձգվեր մինչև որ քառամյա ծրագիր կհաստատվեր»,-առաջարկեց Գյումրու ավագանու նախկին թեկնածու Կարինե Մկրտչյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930