Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից պահանջվում է ցուցմունք տալ 2007 թվականի նախագահական ընտրություններին իր նախընտրական քարոզչության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ, փոխանցում է BBC-ն:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սարկոզին ցուցմունք կտա Բորդո քաղաքի դատարանում:
Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է 5 տարի առաջ երկրի ամենահարուստ կնոջից` l’Oreal կոսմետիկական ընկերության ժառանգորդից անօրինական լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու մեջ: Գործի շրջանակներում ոստիկանությունը անցած հուլիսին խուզարկել է Փարիզում գտնվող նրա բնակարանն ու գրասենյակը:
Սարկոզին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: